Երգ «Կատյուշա»

Ծաղկում էին շուրջ բոլոր ծառերը,
Մառախուղը ծածկել էր գետը։
Դեպի ափ մեկնեց Կատյուշան,
Բարձրադիր և շեշտակի ափին։

Читать далее «Երգ «Կատյուշա»»

«My Demons»

Օգնե՛ք ինձ,
Իմ նավը տապալվում է,
Թեպետ ես խենթ չեմ, բայց ես ինձ կորցրել եմ…
Նրանք իմ շուրջն են,
Լեշակերների պես
Կուզեին կոտրել ինձ և հանգցնել գույներս,
Հանգցնել գույներս…

Читать далее ««My Demons»»

Վահան տերյան

Վահան Տերյան «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում»

Վահան Տերյան «Ցանկություն»

Վահան Տերյան «Էստոնական երգ»

Վահան Տերյան «Որպես ծաղիկն է անխոս գունատվում»

Վահան Տերյան «Էստոնական երգ»


Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

Վահան Տերյան «Որպես ծաղիկն է անխոս գունատվում»

Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի…
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կժպտամ բախտավորի պես,—
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե…

Վահան Տերյան «Ցանկություն»


Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։
Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր…
Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։
Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո գռութող…

Վահան Տերյան «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում»

Читать далее «Վահան Տերյան «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում»»

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Ավարտին է մոտենում առաջին ուսումնական շրջանը, ես արդեն տասներկուերորդ դասարան եմ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ոնց կարելի է ներկայացնել իմ տպավորությունները այս կիսամյակի հանդեպ։ Բայց կփորձեմ ներկայացնել այդ ամենը դասակարգած։

Читать далее «Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն»

Առաջին ուսումնական տարվա թարգմանությունները

Мне старый человек сказал — Մի տարեց մարդ ինձ ասաց
Вот и наступила, снова, эта ночь — Նորից եկավ այս գիշերը
Миры как сны — Աշխարհները նման են երազների
Игра — Խաղ
Кто — Ով
Ա․ Ս․ Պուշկին «Մենք սիրում ենք նրանց, ով մեզ չի սիրում»
Ընտանեկան թարգմանություն Юность-պատանեկություն
Վլադիմիր Վիսոցկի «Ես չեմ սիրում»
Սերգեյ Եսենին «Ինձ մեկ զվարճանք է մնացել…»

Գիրք «Տոնազավր»

Սա շատ հետաքրքիր գիրք է, որը կարդալիս դու կարող ես զգալ ամանորյա կախարդանքը։ Այս գրքում մեզ ներկայացնում են մեկ դինոզավրի՝ ում անունն է տոնազավր։

Читать далее «Գիրք «Տոնազավր»»