Երգ «Կատյուշա»

Ծաղկում էին շուրջ բոլոր ծառերը,
Մառախուղը ծածկել էր գետը։
Դեպի ափ մեկնեց Կատյուշան,
Բարձրադիր և շեշտակի ափին։

Читать далее «Երգ «Կատյուշա»»

Quotes in anime «Classroom of the Elite»

To introduce the quotes, I would like to derive from my research work (that is, from the anime). If we talk about quotes, the first anime that comes in my mind is «Classroom of the Elite».

Читать далее «Quotes in anime «Classroom of the Elite»»

«My Demons»

Օգնե՛ք ինձ,
Իմ նավը տապալվում է,
Թեպետ ես խենթ չեմ, բայց ես ինձ կորցրել եմ…
Նրանք իմ շուրջն են,
Լեշակերների պես
Կուզեին կոտրել ինձ և հանգցնել գույներս,
Հանգցնել գույներս…

Читать далее ««My Demons»»

Վահան տերյան

Վահան Տերյան «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում»

Վահան Տերյան «Ցանկություն»

Վահան Տերյան «Էստոնական երգ»

Վահան Տերյան «Որպես ծաղիկն է անխոս գունատվում»

Վահան Տերյան «Էստոնական երգ»


Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

Վահան Տերյան «Որպես ծաղիկն է անխոս գունատվում»

Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի…
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կժպտամ բախտավորի պես,—
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե…

Վահան Տերյան «Ցանկություն»


Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։
Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր…
Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։
Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո գռութող…

Վահան Տերյան «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում»

Читать далее «Վահան Տերյան «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում»»

Դեռահասների Ժարգոնը

Ի՞նչ է նշանակում ժարգոնը

Ժարգոն կոչվում է ոչ ստանդարտ բառապաշար, որն օգտագործվում է պատահական հաղորդակցության մեջ:

Читать далее «Դեռահասների Ժարգոնը»

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Ավարտին է մոտենում առաջին ուսումնական շրջանը, ես արդեն տասներկուերորդ դասարան եմ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ոնց կարելի է ներկայացնել իմ տպավորությունները այս կիսամյակի հանդեպ։ Բայց կփորձեմ ներկայացնել այդ ամենը դասակարգած։

Читать далее «Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն»