Ստուգատեսային Հունվար -2021

Միջառարկայական նախագիծ՝ քիմիա-կենսաբանություն ՝<<Կենսական  տարրեր;  Սպիտակուցներ:Նուկլեինաթթուներ: Ածխաջրեր: Ճարպեր>> 

Читать далее «Ստուգատեսային Հունվար -2021»

Ձիաձետ

Ձիաձետ — ձիաձետազգիների ընտանիքի սպորակիր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30-32 տեսակ։ Բազմամյա, շատերը մշտադալար, բարձրակարգ սպորավոր խոտաբույսեր են։ Կոճղարմատը խիստ ճյուղավորված է. դրանից առանձնանում են վերգետնյա երկայնակի ակոսավոր ընձյուղներ, որոնք, ինչպես և կոճղարմատը, մասնատված են կանոնավոր հերթագայվող հանգույցների և սնամեջ միջհանգույցների։ Հանգույցներում ամփոփված են թերզարգացած տերևափնջերը։ ճյուղերը դասավորված են փնջաձև և դուրս են գալիս հանգույցներից։ Ձիաձետը կատարում են կանաչ ցողունները և ճյուղերը։ Բազմանում են սպորներով։ Հայտնի է Զիաձետի 30 տեսակ։ Տարածված է ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի)։ Մեծ մասի ցողունը բարակ է և ոչ բարձր՝ մինչև 1 մ, միայն արևադարձային հարավա-ամերիկյան սողացող հսկա  ունի 12 մ բարձրություն և 3 սմ հաստություն։Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է գետերի ու լճերի ավազոտ, քարքարոտ ափերին, խոնավ, գերխոնավ ճահճացած վայրերում, թփուտներում, մարգագետիններում, հաճախ աղտոտում է ցանքերը։ Առավել մեծ տարածում ունեն Եվրասիայում և Հյուսիսային Ամերիկայում 40-ից մինչև 60 °C ջերմաստիճանի պայմաններում: Դաշտային ձիաձետ դեղաբույս է. պարունակում է թթուներ, աղաղանյութեր, սապոնիններ, ալկալոիդներ, ֆլավոևիդներ, ճարպեր, եթերայուղ, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաբորբոքային, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Որոշ տեսակներ թունավոր են կենդանիների համար։ Ձիթենի  ,ձիթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ձմեռող ձիաձետներպարունակում է մեծ քանակությամբ սիլիկահող (բնակչությունը գործածում է կահույքը ողորկելու համար), դաշտայինը մոլախոտ է, երբեմն դրա եփուկն ու թուրմը օգտագործում են որպես միզամուղ միջոց, ճահճայինը  թունավոր է կենդանիների համար։ Հայտնի է ավելի քան 60 տեսակ։Մշակության մեջ տարածված Է ձիաձետ եվրոպականը ։ Մշտադալար մերձարևադարձային պտղատու ծառ է, բարձրությունը՝ 10—12 մ։ Սաղարթը լայնբրգաձև է, երբեմն՝ կախված ճյուղերով։ Տերևները հակադիր են, մանր, երկարավուն-օվալաձև կամ նշտարաձև, վերին մասում՝ մուգ կանաչ, ստորինում՝ արծաթամոխրագույն։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնասպիտակավուն։ Պտուղը էլիպսաձև կամ օվալաձև, մանուշակագույն կամ սև կորիզապտուղ է։ Մաշկը հաստ է, հաճախ՝ մոմաշերտով պատված։ Պտուղները պարունակում են 25—80 % ձեթ, սպիտակուցներ, թթուներ, վիտամիններ B, C, կարոտին (A-նախավիտամին), պեկտինային նյութեր, շաքարներ և այլն։ Ձիթապտուղն օգտագործվում է սննդի (թարմ և պահածոյած) և բժշկության մեջ։ Ձեթը կիրառվում է օծանելիքի արտադրության և տեքստիլ արդյունաբերության մեջ, բնափայտը (ամուր է, ունի լավ փայլ)՝ ատաղձագործության մեջ։ Ձիաձետը ապրում է 400 (1000) տարի։ Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստով։ Ջերմասեր է։ ՀՀ-ում կարելի է մշակել չոր մերձարևադարձային կլիմա ունեցող մարզերում (Տավուշ, Սյունիք)։