Դիջիթեքյան հունվարի 18-ը

Հանրակրթական դիջիթեք 2023 շրջանակում հունվարի 18-ին ՏՏ լաբորատորիայում ներկայացվեց երկու ստարտափ․
Մելս Թադևոսյան, Պոլիտեխնիկի վարժարան, 12–րդ դասարան և Դավիթ Մազլումյան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 10․3 դասարան։

Առաջինն իր ստարտափը ներկայացրեց Դավիթը։ Դավիթի ստարտափը կոչվում է «Finduct»։
Finduct-ը մի ծրագիր է, որը պետք է օգնի մարդկանց խանութներում գտնել իր նախընտրելի ապրանքը: Մարդը հավելվածում պետք է ուղակի նշի ապրանքի անունը։ Ծրագիրը քարտեզի վրա ձեզ ցույց կտա խանութները, որոնք վաճառում են այդ ապրանքը, գինը և քանակը։ Ընտրելուց հետո ծրագիրը ցույց է տալիս ճանապարհը դեպի խանութ։ 
Նաև այդ ծրագրի շնորհիվ մարդը խանութում կարող է գտնել ապրանքի գտնվելու վայրը։

Երկրորդը ներկայացրեց իր ստարտափը Մելսը։
Մելսը ներկաներին ներկայացրեց աղբի վերամշակման մի ծրագիր, որով մարդիկ կարող են տեղում տեսակավորել և վերամշակել աղբը։ Այս ստարտափի համար հարկավոր է լինելու մի սարք, որի մեջ մենք աղբը գցելով, կկարողանանք տեղում դա վերամշակել։

Մելսի ստարտափ գաղափարից ներկաներիս մոտ ծագեց մի միտք՝ ստեղծել սարք, որով կկարողանանք վերամշակել օգտագործած ծխախոտները։
Ես՝ որպես դիջիթեքյան ստարտափերի ներկայացումների մասնակից, կարծում եմ այս հանդիպումները օգտակար են ավագ դպրոցականններիս համար, և լավ կլինի, որ մասնակիցների թիվը ավելի մեծ լինի։

Նկարաշար՝

Оставьте комментарий