ՀՀ կարմիր գիրք-Աղավնաբազե

Արտաքին կառուցվածք   

Մարմնի երկարությունը 23-30 սմ է թևերի բացվածքը՝ 50-62 սմ կենդանի զանգվածը՝ 160-250 գ։ Էգը խոշոր է արուից։ Արուի փետրածածկը վերևից բաց կապտամոխրագույն է, առաջնային փետուրները մուգ ներքևից բաց նարնջագույն սև խայտերով։ Էգը վերևից դարչնամոխրագույն է պոչը շերտավոր։ Թևերը համեմատաբար կարճ են ծայրը սուր ներքևից զոլերով, պոչի հիմքը մոխրագույն։