Տնային առաջադրանք

1. Ո՞րն է ամենամեծ քառանիշ թիվը, որի թվանշանների գումարը պարզ թիվ է:

1) 9995  2) 9994    3) 9998    4) այլ թիվ:

2. Քանի՞ բաժանարար ունի 2520 թիվը:

1) 6       2) 12          3) 28       4) 48

3.  Քանի՞ հատ պարզ թիվ կա, որոնք հանդիսանում են և՛ 3960-ի բաժանարար և՛ 315-ի:

1) 1    2) 2     3) 3    4) 6

4. Որևէ ամսում կա երեք հատ զույգ ամսաթվով կիրակի: Շաբաթվա ի՞նչ օր է այդ ամսվա 12-ը:

1) երեքշաբթի 2) չորեքշաբթի 3) ուրբաթ 4) հնարավոր չէ ասել

5. Նվազագույնը քանի՞ հատ 9սմ երկարությամբ թել է պետք իրար հանգուցել, որպեսզի ստանանք առնվազն 1մ երկարությամբ պարան, եթե ամեն միացման կետում հանգույց անելիս թելերից յուրաքանչյուրը կարճանում է 1սմ-ով:

1) 12        2) 13       3) 14         4) 15         ?

6. Քանի՞ հատ p պարզ թիվ կա, որոնց համար p +20 և p+ 28 թվերը նույնպես պարզ են:

1) 0   2) 1    3) 2    4) անվերջ

7. Քանի՞ տոկոսով կմեծանա կոտորակը, եթե նրա համարիչը մեծացնենք 50%-ով, իսկ հայտարարը փոքրացնենք 50%-ով:

1) 100    2) 150    3) 200    4) 300

8. Ո՞րն է 7-ով սկսվող ամենամեծ եռանիշ թիվը, որը բաժանվում է 9-ի և որի բոլոր թվանշաններն իրարից տարբեր են:          792

9. Դասարանում կա 7 տղա և 11 աղջիկ: Քանի՞ եղանակով է հնարավոր մեկ տղայից և երկու աղջկանից կազմված թիմ ընտրել:  5

10. Քանի՞ հատ եռանիշ բնական թիվ կա, որոնք բաժանվում են 9-ի, 7-ի կամ երկուսին էլ միաժամանակ:?

11. Խաղի ժամանակ խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստների (11 հոգի) միջին տարիքը 22 տարեկան է: Ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստանում և դուրս գալիս խաղադաշտից, որից հետո դաշտում գտնվող ֆուտբոլիստների միջին տարիքը դառնում է 21 տարեկան: Գտնել խաղադաշտից դուրս եկած ֆուտբոլիստի տարիքը:        4